«Չկա մի ոլորտ, որի բարեփոխումների և զարգացման մեր պատկերացումների առաջին տողում կրթությունը չէ»,- հայտարարել է վարչապետը՝ մասնակցելով Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացմանը: Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է, որ հենց կրթությունն է Կառավարության ռազմավարությունը:
Երաժշտական դպրոցի շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իսկ գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված է մոտ 230 աշակերտի համար։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան