Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այդ մասին որոշումն ընդունվել է Կառավարության՝ հուլիսի 10-ի նիստին:
Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսին Դիանա Գասպարյանը հայտնել էր, որ որոշում է կայացրել վայր դնելու մանդատը որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։
Վաղարշապատում ավագանու ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2025 թվականի նոյեմբերի 16-ին: