Մեր երկրում վերահեռարձակվող ռուսական պետական հեռուստաընկերությունները Հայաստանի պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ, խեղաթյուրված գնահատականներ են օգտագործում, փաստերի փոխարեն՝ հուզական ու ագրեսիվ բնորոշումներ տարածում: Այսպես են համարում թե՛ փորձագետները, թե՛ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Մի խումբ ակտիվիստներ էլ՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդությամբ, բողոքի ակցիա են իրականացնում, պահանջում հայկական մուլտիպլեքսից հեռացնել ռուսական քարոզչությունը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան