Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ինեսսա» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում՝ «Ինեսսա» սուպերմարկետում (Երևան, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոց), իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են մի շարք ժամկետանց արտադրատեսակներ, ինչպես նաև փաթեթավորման վրա արտադրման ու պիտանիության ժամկետների բացակայությամբ սննդամթերք:
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, մասնավորապես, հայտնաբերվել են՝
-
կոզինախ քնջութի (արտադրված 16․10․2024 թ., պիտանի է մինչև 16․06․2025 թ., 5 հատ).
-
կոզինախ, ապրանքանիշը` «Ազովսկայա» (արտադրված 13․10․2024 թ., պիտանի է մինչև 13․06․2025 թ.).
-
երշիկ կիսաապխտած «Կովկասյան», ապրանքանիշը՝ «Գանձասար», (արտադրված 07․06․2025 թ., պիտանի է մինչև 30 օր, 1 հատ).
-
երշիկ եփած-ապխտած, ապրանքանիշը՝ «Բիելլա» (արտադրված 19․05․2025 թ., պիտանի է մինչև 45 օր, 1 հատ).
-
տավարի արգանակ Beef bouilon (արտադրված 06․2023 թ., պիտանի է մինչև 2 տարի, 15 հատ).
-
ջերկի Pork Bakon (արտադրված 11․02․2025 թ., պիտանի է մինչև 11․06․2025 թ., 2 հատ),
-
չոր սուս բոլոնեզ Магги болонез, 30 գրամ 1 հատ, արտադրված 28․05․2024 թ., պիտանի է մինչև 23․05․2025 թ.).
-
մանանեխ Сега Приправ (արտադրված 05․06․2024 թ., պիտանի է մինչև 1 տարի, 9 հատ).
-
ադի-բուդի Sofi (արտադրված 06․01․2025 թ., պիտանի է մինչև 6 ամիս, 1 տուփ),
-
մինի սալյամի երշիկ հում ապխտած կծու, ապրանքանիշը՝ «Աթենք» (արտադրված 30․01․2025 թ., պիտանի է մինչև 120 օր, 3 հատ).
-
մարգարին «Խոզյայուշկա» (արտադրված 05․11․2024 թ., պիտանի է մինչև 5 ամիս, 1 հատ),
-
հնդկաձավարի ալյուր (արտադրված է 04․07․2024 թ., պիտանի է մինչև 12 ամիս, 2 հատ),
-
կանաչ ոլոռ պահածոյացված Sparco արտադրված 06․07․2023թ, պիտանի է մինչև 2 տարի, 11 հատ և արտադրված 02․05․2023 թ., պիտանի է մինչև 2 տարի, 5 հատ).
-
մարմելադ Crazy Party, ապրանքանիշը «Ազովսկայա» (9 հատ, բացակայել են արտադրության և պիտանիության ժամկետները):
Հայտնաբերված անհամապատասխանությունների հիմքով՝ «Ինեսսա» ՍՊԸ-ին տրվել է իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, որի պահանջները կատարվել են. վերը նշված արտադրանքները տեղում ոչնչացվել են:
Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության: