Ուկրաինայի արտգործնախարարությունում վերադասավորումներ են կատարվել: Գերատեսչության նոր կառուցվածքը կհամապատասխանեցվի պատերազմի իրողություններին և դիվանագիտական գործելակերպին:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ կստեղծվեն նոր ստորաբաժանումներ, այդ թվում՝ ոչ բարեկամ երկրների, պատժամիջոցների և ՆԱՏՕ-ին անդամակցության հարցերով:
Ըստ Անդրիյ Սիբիհայի՝ ոչ բարեկամ երկրների շարքին Ռուսաստանից բացի կդասվեն, օրինակ, Հյուսիսային Կորեան և Բելառուսը: Բացի այդ, կվերացվի զինաթափման հարցերով ստորաբաժանումը: Սիբիհան շեշտել է՝ Ուկրաինան այլևս երբեք չի զինաթափվի: Փոխարենը կստեղծվի միջազգային անվտանգության և Ուկրաինայի պաշտպանության ստորաբաժանում: