ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հուլիսի 7-8-ը հանրապետությունում բացահայտվել է 111 հանցագործություն:
Մասնավորապես՝
-
14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
-
11 դեպք` թմրանյութի հայտնաբերման.
-
8 դեպք` անձնական ունեցվածքի գողության.
-
7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի.
-
6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու.
-
5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության.
-
4-ական դեպք` ֆիզիկական ներգործության, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթի կեղծիքի և սառը զենքի հայտնաբերման.
-
3-ական դեպք` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու.
-
2-ական դեպք` շորթման և պետական սահմանն ապօրինի հատելու:
Բացահայտվել է նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրանյութի իրացման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, կաշառք ստանալու պատրվակով գույք ստանալու, հողը փչացնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
անձնական ունեցվածքի գողության` 12 դեպք.
-
մարմնական վնասվածք պատճառելու` 2 դեպք։
Հայտնաբերվել է 17 հետախուզվող, կամավոր ներկայացել` 1-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 5 դեպք։
Անցած 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։