• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:36
Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ Հարցազրույց Արփինե Սարգսյանի հետ 22:31
Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի պահվածքը մեծագույն դերասանություն է. Սաֆարյան Բաց հարթակ. Գագիկ Խաչատրյանի... 20:38
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ավարտվել է Սյունիքում 2021-ի ապրիլին անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը. ՔԿ
Իրավունք
11:3107 Հլս, 2025

Ավարտվել է Սյունիքում 2021-ի ապրիլին անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունը. ՔԿ

Սյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

«2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի կողմից մի խումբ այլ պաշտոնատար անձանց հետ Ագարակ, այնուհետև Մեղրի բնակավայրերում շրջայցեր կատարելու ընթացքում Ա.Գ.-ն իր հանցավոր նպատակն իրագործելու, բնակչության շրջանում պետական մարմինների և պաշտոնատար անձանց նկատմամբ դժգոհություն և անհանդուրժողականության մեծ ալիք բարձրացնելու, հասարակական կարգը խախտող հակաիրավական գործողություններն արդարացնելու, դրանց մեծ թափ հաղորդելու, հակաիրավական գործողությունների կատարմանը մեծ թվով անձանց ներգրավելու, մասնակիցների թիվն ավելացնելու, նրանց մոտ բռնության, գույքի ոչնչացման, վնասման և այլ հակաիրավական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու, ներգրավված անձանց ավելի ագրեսիվ գործողությունների մղելու, նշված հակաիրավական գործողությունները զանգվածային անկարգությունների վերածելու նպատակով՝ ընկերության մեկ այլ դեպարտամենտի ղեկավարի հետ նախապես ձեռք է բերել պայմանավորվածություն, համաձայն որի՝ լրատվամիջոցներից մեկի լրագրողի և օպերատորի միջոցով և տվյալ լրատվամիջոցի ներգրավմամբ ապահովել է տեղի ունեցող իրադարձությունների կազմակերպված բնույթ կրող հակաիրավական գործողությունների ուղիղ հեռարձակումը:

Լրատվամիջոցի օպերատորը, իր հերթին ապահովելով ուղիղ հեռարձակումը, զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու նպատակով ոչ թե տեսանկարահանել և լուսաբանել է պաշտոնական այցի մանրամասները, այլ՝ հակաիրավական գործողությունները, որն ուղեկցվել է իր և լրագրողի կողմից նշված հակաիրավական գործողություններն արդարացնելով, պաշտոնատար անձանց հասցեին վիրավորական արտահայտություններ անելով՝ նպատակ ունենալով բնակչությանը ներգրավել տեղի ունեցող հակաիրավական գործողություններին:

Ա.Գ.-ն այդ ընթացքում կազմակերպել է մի խումբ անձանց կողմից խուլիգանության կատարումը, որը դրսևորվել է հետևյալ գործողություններով. մի խումբ անձինք դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, այն է՝ բարոյականության նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի ցուցադրմամբ հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների, հասարակական նշանակության օբյեկտների աշխատակիցների, հանդիպման եկած և ուղիղ հեռարձակմամբ հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին, այլ ընդհակառակը՝ հրմշտել, քաշքշել, հարվածներ են հասցրել վերջիններիս, որը զուգորդվել է նաև ուրիշի գույքի վնասմամբ: Մասնավորապես՝ կատարված խուլիգանության ընթացքում վնասել են ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների վարած ավտոմեքենայի առջևի դուռը, պատռել են Պետական պահպանության ծառայության պետի և աշխատակցի հագուստները, պոկել են Ոստիկանության աշխատակցի ուսադիրը, պատռել են վերջինիս համազգեստը, ինչի արդյունքում խաթարվել են հասարակական անդորրը և տրանսպորտի անխափան աշխատանքը, հասարակական վայրում չի պահպանվել օրինապահ և կայուն վարքագիծը, խաթարվել է մարդկանց ամենօրյա կենսագործունեությունը, ինչպես նաև խոչընդոտվել է ՀՀ վարչապետի և նրան ուղեկցող անձանց տեղաշարժն ու հանդիպումը բնակչության հետ:

Բացի այդ, Ա.Գ.-ի կազմակերպմամբ երկու տասնյակից ավելի անձինք հավաքվել են Գորիս-Կապան ավտոճանապարհի հարակից տարածքում, ուր Մ.Հ.-ի ցուցումներով եկել են նաև Գորիս համայնքի բնակավայրերի մի խումբ ներկայացուցիչներ, ովքեր ձեռք բերված ընդհանուր համաձայնության շրջանակներում, ՀՀ վարչապետի կողմից հիշյալ տարածքով անցնելու ընթացքում, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությունն իրացնելու նպատակով՝ նշված վայրում հավաքված անձանց տվել են ցուցումներ, նրանց շահագրգռելու և տարածքը մի քանի ժամ չլքելու նպատակով ապահովել են սնունդով և Գորիս-Կապան ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող բլրակի վրա սեղաններ գցել, իսկ հավաքված անձանց մոտ հանցագործության կատարմանը մասնակցելու ցանկություն առաջացնելու, նրանց վրա ներազդելու, խուլիգանական գործողություններ կատարելու վճռականություն հարուցելու և նրանց ակտիվ գործողությունների դրդելու նպատակով ալկոհոլ են հյուրասիրել:

Շարունակելով խուլիգանության կազմակերպանն ու ղեկավարմանն ուղղված իրենց հանցավոր գործողությունները՝ Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն հավաքվածներին հրահանգել են տվյալ ճանապարհահատվածով ՀՀ վարչապետի ավտոշարասյան անցնելու ընթացքում փակել ճանապարհը և խոչընդոտել ավտոշարասյան տեղաշարժը:

Բացի այդ՝ Մ.Հ.-ի և Հ.Ա.-ի կազմակերպմամբ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոշարասյանը հարվածելու նպատակով ձվեր են հավաքվել և բաժանվել հավաքված անձանց, որից հետո Մ.Հ.-ն վերջիններիս հրահանգավորել է ձվերով հարվածել ավտոշարասյան ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենաներին:

Այնուհետև, Մ.Հ.-ն և Հ.Ա.-ն ղեկավարել են հանցանքի կատարումը, մասնավորապես՝ վերջիններիս ցուցումներով խուլիգանության մասնակիցների մեծ մասը հավաքվել է դեպի Գորիս տանող ճանապարհի եզրին և ՀՀ վարչապետին և նրան ուղեկցող անձանց կողմից ավտոշարասյունով Կապանից Գորիս մեկնելու ընթացքում՝ Շուռնուխ բնակավայրի մոտ, խուլիգանության մասնակիցները, այդ թվում նաև՝ Մ.Հ.-ն, բացահայտ անհարգալից վերաբերմունք ու անթաքույց արհամարհանք են դրսևորել բնակավայրի բնակիչների և ուղիղ հեռարձակմամբ կատարվող իրադարձություններին հետևող բազմաթիվ անձանց նկատմամբ, հրապարակայնորեն հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող և իշխանության ներկայացուցիչ հանդիսացող իրավապահ մարմինների օրինական պահանջներին և վերջիններս դիտավորությամբ ձվերով հարվածել են պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ ԱԱԾ ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետին սպասարկող ավտոմեքենային, ինչը տեսանկարահանվել է նաև ընկերության անվտանգության դեպարտամենտի աշխատակցի կողմից, իսկ տեսանյութը տեղադրվել և տարածվել է համացանցում:

Արդյունքում՝ Ա.Գ.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ տեղում ծառայություն իրականացնող Ոստիկանության, ՀՀ վարչապետի անվտանգությունն ապահովող աշխատակիցների դրսևորած զուսպ և հավասարակշռված վարքագծի, կազմակերպված բնույթ կրող, սադրող հակաիրավական գործողություններին առանձին դեպքերում համարժեք իրավաչափ հարկադրանք կիրառելուց զերծ մնալու, ինչպես նաև հասարակության լայն շրջանակի կողմից իրավահպատակ վարքագիծ դրսևորելու և հակաիրավական գործողություններին մասնակից չդառնալու արդյունքում մասնակիցների հակաիրավական վարքագիծը չի վերաճել զանգվածային անկարգությունների:

Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-46-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ), Զ.Տ.-ի, Ա.Գ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ՝ 46-44-327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպմանն օժանդակելու փորձ):

Ա.Գ.-ի, Զ.Տ.-ի և Ա.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Չորս անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ170
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2711 Սեպ, 2026
  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն առկա է, պատվաստվեք և կանխարգելեք բարդությունները․ Ավանեսյան 08:0511 Սեպ, 2026
  • Մինչև քննության ներկայանալը ավտոդպրոց հաճախելը պարտադիր կդառնա, ավտոդպրոցները կլիցենզավորվեն. ՆԳՆ 01:0611 Սեպ, 2026
  • PISA-ի արդյունքները ցնցել են հանրությանը. ոլորտի պատասխանատուների ու փորձագետների համար անսպասելի չէ 00:3511 Սեպ, 2026
  • Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր 00:2011 Սեպ, 2026
  • Պետաջակցության ծրագրերից օգտվել են, ցորենի բերքն այս տարի առատ է, դժգոհ են իրացման գնից 00:0111 Սեպ, 2026
  • Հանդիպեցի վարժական հավաքների մասնակիցների հետ, պատասխանեցի նրանց հարցերին․ Պապիկյան 23:4010 Սեպ, 2026
  • Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին 23:2310 Սեպ, 2026
  • Մակրոն-Փաշինյան հանդիպմանը քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը 23:0010 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային մի շարք հարցեր է քննարկել 22:4810 Սեպ, 2026
  • 4 օր, 587 կիլոմետր ճանապարհ. մեկնարկեց Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարը 22:3010 Սեպ, 2026
  • Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները 22:1610 Սեպ, 2026
  • Հարցազրույց Սարգիս Խանդանյանի հետ 22:0010 Սեպ, 2026
  • Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի 21:5010 Սեպ, 2026
  • Կինո՝ բաց երկնքի տակ. Դեբեդում սկսվել է «Ծիրանի ծառ» 12-րդ միջազգային փառատոնը 21:3310 Սեպ, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև 21:1510 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | TRIPP-ի շուրջ նոր տեղեկատվական հարձակում․ Իրանի անունից կեղծ հայտարարություն 21:0010 Սեպ, 2026
  • Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան 20:5910 Սեպ, 2026
  • 74-ամյա Վահրամ պապը՝ Էլբրուսի գագաթին 20:5710 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի միջոցով Իրանի սահմանին ամերիկյան ռազմական ներկայության մասին պնդումները կեղծ են. փորձագետներ 20:4610 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3710 Սեպ, 2026
  • Ռյուտեն կոչ է արել ուժեղացնել Կիևին աջակցությունը 20:2910 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջանի շինհրապարակ՝ ծովի մակերևույթից շուրջ 2500 մետր բարձրության վրա. Սուրեն Պապիկյան 20:2110 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.09.2026 20:1810 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը շարունակվում է 20:0910 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 10. 2026 20:0110 Սեպ, 2026
  • Վրաստանը խոստացել է պահպանել իրանական ավիաընկերությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները 19:5210 Սեպ, 2026
  • Երեխայի ատամների բուժում՝ առանց սթրեսի 19:4310 Սեպ, 2026
  • Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով 19:3310 Սեպ, 2026
  • ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Աբու Դաբիում. Պեսկով 19:2210 Սեպ, 2026
  • Օդի աղտոտվածության մասին՝ արվեստի լեզվով 19:1410 Սեպ, 2026
  • Բայրամովը և Գրոնոն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը 19:0810 Սեպ, 2026
  • Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ 19:0110 Սեպ, 2026
  • Լուրեր 19։00 | Մշակում ենք «Արհեստական բանականության գործարանների այգու» ազգային հայեցակարգ. վարչապետ 19:0010 Սեպ, 2026
  • Այցելեցի հրաձգարան և հետևեցի կրակային պատրաստության պարապմունքներին. Պապիկյան 18:5210 Սեպ, 2026
  • Քննարկվել են պողպատե ամրանների արտադրության ծավալների և արտադրողականության ավելացման հնարավորությունները 18:4810 Սեպ, 2026
  • Հայաստանն ու լեհական KGHM-ը քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը 18:3710 Սեպ, 2026
  • Վերջին շաբաթվա ընթացքում Հորմուզի նեղուցով տեղափոխվել է օրական մոտ 11 միլիոն բարել նավթ և նավթամթերք. Ռայթ 18:2310 Սեպ, 2026
  • Հողերի օտարման գործընթացներում արձանագրվել են խախտումներ և չարաշահումներ․ պատճառված վնասի չափը գերազանցել է 628 մլն դրամը 18:1410 Սեպ, 2026
  • Լիլիթ Մակունցը և Մարչին Բոսացկին քննարկել են Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18:1110 Սեպ, 2026
  • Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը 18:0610 Սեպ, 2026
  • Խորհրդարանում Լեհաստանի Սեյմի պատվիրակության հետ հանդիպմանը կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը 17:5710 Սեպ, 2026
  • Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին 17:4410 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը 17:3210 Սեպ, 2026
  • Մաթեմատիկայի այլընտրանքային կրթական ծրագիր՝ 10 դպրոցում 17:2110 Սեպ, 2026
  • Հայ և լեհ գործարարների հանդիպում՝ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունում 17:0710 Սեպ, 2026
  • Լուրեր 17։00 | Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ. վարչապետի ելույթը Փարիզում 17:0010 Սեպ, 2026
  • «Աթենք» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 350 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:5410 Սեպ, 2026
  • Տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները ռազմավարական առաջնահերթություն են. վարչապետ 16:4210 Սեպ, 2026
  • Պատմական օր է․ Գավառից մեկնարկել է «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքը 16:3510 Սեպ, 2026
  • Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյան 16:2410 Սեպ, 2026
  • Պապոյանը վարդի արտադրությամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների հետ քննարկել է արտահանմանն առնչվող հարցեր 16:1910 Սեպ, 2026
  • Ներառական ընթերցասրահ՝ Ազգային գրադարանում 16:0910 Սեպ, 2026
  • Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ 15:5910 Սեպ, 2026
  • ՊԵԿ-ը հրապարակել է օգոստոսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները 15:4610 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր 15:3510 Սեպ, 2026
  • Եմենում հակամարտությունը սրվել է 15:2810 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի թվային փոխակերպման առանցքային ուղղությունները 15:1910 Սեպ, 2026
  • COP17-ի ընթացքում անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը վերազինվել և արդիականացվել է. Ռոմանոս Պետրոսյանը ծանոթացել է աշխատանքներին 15:0610 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Զորամասից մինչև բանակային դիրքեր․ Պապիկյանը հայտնել է նոր մոտեցման մասին 15:0010 Սեպ, 2026
  • Ռուսաստանից արտաքսված անօրինական միգրանտների թիվն աճել է շուրջ երկուսուկես անգամ. Պուտին 14:5610 Սեպ, 2026
  • Բանակային դիրքում ճաշեցի մեր սիրելի ժամկետային զինվորների հետ. պաշտպանության նախարար 14:5110 Սեպ, 2026
  • ՌԴ-ի և Թուրքիայի ներկայացուցիչները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում 14:3010 Սեպ, 2026
  • Այցելեցի ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան 14:2210 Սեպ, 2026
  • Խորհրդարան է այցելել Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը 14:1110 Սեպ, 2026
  • Արմավիրում դադարեցվել է երկու գազալցակայանի և արտադրամասի գործունեությունը 13:5610 Սեպ, 2026
  • Միջազգային տիեզերական գագաթնաժողովը Փարիզում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 13:4710 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Բրազիլի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 13:3410 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 13:2910 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ՊՆ բարձրադիր զորամասերից մեկում դիտարկել է զինվորների կենցաղ-կացարանային պայմանները 13:2210 Սեպ, 2026
  • Ֆիդանն ու Բարոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում 13:2110 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ինստիտուցիոնալ համագործակցության ամրապնդման հնարավորությունները 13:0910 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱՎԱԼԳ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը 13:0210 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Հայ և լեհ գործարարները` մեկ հարկի տակ․ քննարկվել են նոր բիզնես հնարավորություններ 13:0010 Սեպ, 2026
  • ՊԵԿ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել նախկին տեղակալ Համլետ Սահակյանի հետ 12:5310 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 12:3810 Սեպ, 2026
  • Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է «ՍԱԼ-ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը. ՇՎՏՄ 12:3110 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով այս պահին հնարավոր չէ ընդունել թղթային եղանակով դիմումները. Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 12:2610 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը 12:2210 Սեպ, 2026
  • Այցելեցի ՊՆ զորամաս, որտեղ ընթանում էին հրետանային և ԱԹՍ ստորաբաժանումների պարապմունքները. Պապիկյան 12:1810 Սեպ, 2026
  • Հրաշալի զրույց եմ ունեցել Պուտինի հետ. նա ցանկանում է գործարք կնքել. Թրամփ 12:1210 Սեպ, 2026
  • Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին 12:0510 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր 11:5210 Սեպ, 2026
  • Հանրային քննարկման է ներկայացվել զբաղվածության ապահովման նոր ծրագիր 11:4410 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Թուրքիան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում 11:3610 Սեպ, 2026
  • Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 11:2310 Սեպ, 2026
  • PISA միջազգային գնահատում․ ինչպես ունենալ լավ կրթություն 11:1810 Սեպ, 2026
  • Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը 11:0310 Սեպ, 2026
  • Իրավական համագործակցության խորացում. ՔԿ նախագահը Չինաստանում հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարին 10:4910 Սեպ, 2026
  • Այսօր կլինեմ բանակային կորպուսներից մեկում. Սուրեն Պապիկյան 10:3310 Սեպ, 2026
  • ՀԱՖՆ նոր համերգաշրջանը՝ նոր ձևաչափով 10:1510 Սեպ, 2026
  • Ինչ անել ՀՀ քաղաքացիության շնորհման և դադարեցման գործընթացների տեխնիկական հարցերի դեպքում․ քայլեր 10:1210 Սեպ, 2026
  • Հաշվառման-քննական ծառայությունների մի շարք լուծումներ նախատեսել ենք, բայց հին ու նոր համակարգերի մեջ էական խզում և ճեղքվածք կա․ նախարար 10:0410 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | Փաշինյանն ու Մակրոնը կարևորել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացումը 10:0010 Սեպ, 2026
  • Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները․ ովքեր ունեն առաջնահերթություն 09:5510 Սեպ, 2026
  • ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ 09:5110 Սեպ, 2026
  • «Վեոլիա ջուր» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 429 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3310 Սեպ, 2026
  • Երևանում սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվող է հայտնաբերվել 09:1510 Սեպ, 2026
  • Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս 08:4810 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2010 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015