«Ուզում են սպանեն նրան, ով դպրոցներ է կառուցում, ով աշխատատեղեր է ստեղծել: Ուզում են սպանեն»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ կից ներկայացնելով պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրից մի հատված․
«Ա․ Սարգսյան․
- էսօր տենց մարդ չկա,ես քեզ անկեղծ ասեմ։
Ա.Սարգսյանը պատմել է, որ այսօր Սիսիանում բանվոր չես կարողանում գտնել, բոլորն աշխատում են: Օրինակ է բերում ԽՍՀՄ -ի ժամանակները,որ նույնիսկ այն ժամանակ այդքան շինարարություն չի եղել: Հիմա Սիսիանում ութ հատ դպրոց են կառուցում,որոնցից ` չորսի գետնահարկը պետք է լինի «բունկեր»:
Ըստ Ա. Սարգսյանի՝ այսօր Սիսիանում կառուցվում է 50 միլիարդի շինարարություն:
Հետո.
Հ. Նազարյան - Այսի՞ նքն ( մնացած խոսակցությունը լսելի չէ) շահագրգռես,որ տենց բաներ չունեն»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ գլխավոր դատախազի՝ իրեն ուղղված միջնորդագիրը՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։
Միջնորդագրին և դրանում ներկայացված փաստերին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։