Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը զանգահարել է Վոլոդիմիր Զելենսկուն: Ուկրաինայի նախագահը շատ կարևոր է որակել ԱՄՆ նախագահի հետ շփումը:
«Քննարկել ենք պաշտպանական համատեղ արտադրության հնարավորությունը, պայմանավորվել ենք աշխատել Ուկրաինայի օդային տարածքի ամրապնդման ուղղությամբ», - տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենսկին:
Նրա խոսքով՝ օրակարգում են եղել փոխադարձ գնումները և ներդրումները, ինչպես նաև հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերը:
Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։