Quanta ծրագրի երկրորդ տարվա շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները։ Այս մասին հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից։


Մեկուկես տարի տևողությամբ այս ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին և նպատակ ունի պատրաստել քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի ոլորտում առաջատար մասնագետներ, որոնք կդառնան ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային գիտական համայնքի լիարժեք անդամներ՝ նպաստելով Հայաստանի՝ տարածաշրջանային գիտակրթական կենտրոն դառնալուն։
