Սեփական բիզնեսը նախաձեռնելու համար124 շահառուներ դրամաշնորհ են ստացել «Իմ քայլը» հիմնադրամից: Նրանցից 67-ը պատերազմի, 57-ը՝ «Հաջողակից` սկսնակին» ծրագրի մասնակիցներ են, երկու ծրագրի աջակցության բյուջեն 200 մլն դրամ է: Շահառուները մինչև այս մասնակցել են բիզնեսի պլանավորման դասընթացների: Հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը շեշտել է, որ հիմնադրամի համար դա խոշոր գումար է, ինչը ձեռք է բերվում մեծ դժվարությամբ, կոչ արել ամեն կոպեկը մտածված ներդնել բիզնեսում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։