Թուրքիայում անտառային հրդեհները չեն դադարում: Երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ երեք նահանգում ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել: Հրդեհների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է Իզմիրի օդանավակայանի աշխատանքը:
Զոհերի մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ մի քանի գյուղ ամբողջությամբ այրվել է: Թուրքիայում հրկիզումների մեղադրանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։