ԱԺ արտահերթ նիստն անցել է թեժ մթնոլորտում: ՀԷՑ-ի պետականացումը ընդդիմադիրները կապել են Սամվել Կարապետյանի հայտարարության հետ: Կառավարող ուժից հիշեցրել են՝՝ համատարած հոսանքազրկումների հետ կապված ՀԷՑ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կառավարության քննարկումներին է հաջորդել Կարապետյանի հայտարարությունը: «Քաղաքացիական պայմանագրից» պետականացման գործընթացը ուշացած են համարել, հիշեցրել, որ ռազմավարական նշանակության կառույցը վաճառվել է ընդամենը 12 մլն դոլարով:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։