Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 30-ից հուլիսի 1-ը
Բացահայտվել է 108 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
-
17 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
-
13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
-
12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
-
8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
-
7 դեպք՝ ֆիզիկական ներգործության.
-
5-ական դեպք՝ հոգեկան ներգործության, խարդախության և թմրանյութի իրացման.
-
4 դեպք՝ ինքնիրավչության.
-
3-ական դեպք՝ դրամանենգության և խուլիգանության.
-
2-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու և թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու:
Բացահայտվել է նաև կողոպուտի, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, կաշառակերության, կեղծ փաստաթղթեր կազմելու և ներկայացնելու, փողերի լվացման, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ինքնասպանության հասցնելու, անձին հետամտելու, հողամասերի ինքնակամ զավթումը չկասեցնելու, վարժական հավաքներից խուսափելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-
անձնական ունեցվածքի գողության՝ 6.
-
հոգեկան ներգործության, խարդախության և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 2 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
-
Անցած 1 օրում գրանցվել է 14 ավտովթար․
-
33 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։