«2 հոգի պատի տակ գյուլլել»-ը, ոնց ուզում ես կտրի, 2 հոգի պատի տակ «գյուլլել» է։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով այն դժգոհություններին, թե իշխող ուժի ներկայացուցիչները խախտում են կալանավորված եկեղեցականների անմեղության կանխավարկածը:
«Դրա համար մենք հետևություն և եզրակացություն ենք անում այն ինֆորմացիայի հիման վրա, որը մենք ունենք: Բայց ասել՝ երկու հոգու պետք է տանել պատի տակ, գյուլլել, բարեկամներին փոխհատուցում տալ, իրանք էլ ուրախ կլինեն, այս նախադասությունը յուրաքանչյուր նորմալ մարդ, ով լսում է, իր գնահատականն է տալիս, երբ ասում է՝ ավտոբուսները պետք է վառենք... Երբ սրանք համադրում ես, գալիս ես ինչ-որ եզրակացության։ Բայց մարդուն բանտ տանելու համար, մեղավոր ճանաչելու համար գալիս է դատարանի վճռի փուլը. վճիռը կարող է կայացնել միայն դատարանը:
Դուք իմ կամ որևիցե մեկի անմեղության կանխավարկածը կարողանում եք խախտել, ես չեմ կարող ասել, որ ենթադրենք, երբ երկու հոգու պատի տակ ուզում են գյուլլել, դա տեռորիստական ակտ է: Երբ դուք գալիս կոռուպցիայից խոսում եք, տեսնո՞ւմ եք ինչ-որ մեկի կոռուպցիան»,- ասաց Ալեն Սիմոնյանը: