Վարչապետն այսօր Ազգային անվտանգության ծառայության աշխատակազմին է ներկայացրել կառույցի նորանշանակ տնօրենին: Անդրադառնալով օրերս պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործության բացահայտմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բոլոր մարտահրավերները, որոնք կարող էին ապակայունացնել Հայաստանի Հանրապետությունը, մինչև այս պահը հաջողությամբ չեզոքացված են:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում։