Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը ներկայացրել է տարեկան զեկույցը, խոսել իրականացված ծրագրերի ու նախագծերի ընթացքի մասին: Նշվել է, որ 2024 թ. ընթացքում հիմնադրամի հաշիվներին փոխանցվել են շուրջ 2,7 միլիարդ դրամի նվիրատվություններ: 2024-ին իրականացվել է ավելի քան 1.6 մլրդ դրամի 50 ծրագիր:
Մանրամասները՝ ռեպորտաժում: