Դատախազությունը ապօրինի գույքի բռնագանձման պահանջով երկու խոշոր հայց է ներկայացրել դատարան: Դրանցից մեկն առնչվում է Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարբինյանին: Նրանից պահանջվում է շուրջ 165 միլիոն դրամ ու 7 անշարժ գույք: Մյուս հայցն առնչվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին: Նրանից պահանջվում է 1.5 միլիարդ դրամ, 8 անշարժ գույք:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։