Կառավարության որոշմամբ օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:
Միջազգային համաձայնագրերով՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 1,5 մլն դոլար դրամաշնորհը կուղղվի «Նաիրիտ» գործարանի տարածքի շրջակա միջավայրի բարելավմանը:
Հայաստանի և Գերմանիայի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով նախատեսվում է Վերականգնման վարկերի բանկից ստանալ մինչև 26 մլն եվրո վարկ և մինչև 2 մլն եվրո դրամաշնորհ՝ «Վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության զարգացում» ծրագրով:
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: