Իրավապահ կառույցը այսօր տեղեկացրել է, որ «Սրբազան պայքար» անունով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել են Հայաստանում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ: Վազգեն Գալստանյանը խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ: Որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք: Հրապարակված ձայնագրություններից պարզ է դառնում, որ պլաններ կան ջարդելու, վերացնելու, գնդակահարելու, մեքենաներ վառելու ու խանութներ ջարդելու կետեր:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան