Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում. արձանագրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում պատասխանելով խորհրդարանականների հարցերին: Ալեն Բերսեն անդրադարձել է նաև Հայաստան այցին, անվտանգային մարտահրավերներին: Կառույցի ղեկավարը նշել է, որ մտահոգություններ ունի տարածաշրջանի հետ կապված, այդ իսկ պատճառով է այցելել Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Բարսեն նշել է, որ Երևանում և Բաքվում մանրամասն քննարկումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ՝ փորձել պարզել՝ Եվրոպայի խորհուրդն ինչպես կարող է օգտակար լինել:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի ռեպորտաժում։