Թե՛ Իրանում, թե՛ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիներ չկան: Իրանա-իսրայելական հակամարտության օրերին Հայաստանով տարհանվել է ավելի քան 20 երկրի քաղաքացի: Տարհանվածների հստակ թիվ դեռևս չկա: Արտգործնախարարության խոսնակի տեղեկություններով՝ օտարերկրյա քաղաքացիների տեղափոխության խնդրով ամենաշատ դիմումները ստացել է Իրանում Հայաստանի դեսպանությունը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։