Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է:
Սա նախորդ ապատեղեկատվության շարունակությունն է, թե իբր Խաչատուր Սուքիասյանը ՀԷՑ-ը գնում է թուրքերին վաճառելու համար: Ձեռագիրը նույնն է, կարծում եմ՝ նմանատիպ լուրեր էլի կլինեն: Կարելի է ասել՝ տեղեկատվական պատերազմ է հայտարարվել:
Դարձյալ կրկնում եմ՝ այս լուրը ապատեղեկատվություն է»,- գրել է նա: