Մերձկրեմլյան «Մատրյոշկա» բոտերի ցանցը միացել է Հայաստանի վարչապետի դեմ արշավին: Սա հայտնվել է The Insider հետաքննական առցանց հարթակի դիտակետում: Հեղինակը նշել է, որ Փաշինյանի դեմ տեղեկատվական հարձակման հնարավոր պատճառներից կարող է լինել վարչապետի սպասվող այցը Անկարա։ Այս ակնհայտ դեմարշը, ըստ հրապարակման, կարող է կապված լինել նաև Փաշինյանի և ընդդիմության միջև հակասությունների սրման հետ։
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։