Խորհրդարանն այսօր Արտակ Զեյնալյանին ընտրել է Սահմանադրական դատարանի դատավոր: Բարձր դատարանի աթոռը թափուր էր մնացել Վահե Գրիգորյանի ազատման դիմումից հետո: Գրիգորյանն իր աշխատանքը կշարունակի Ստրասբուրգում՝ որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր: Սահմանադրական դատարանի նոր դատավորն, իր բառերով, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենաշատը բարձր ատյան դիմած փաստաբանն է:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։