Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին վերադարձված Դավիթ Անհաղթի այգու վերականգնման համար կծախսվի 500 մլն դրամ: Վերականգնման ընթացքում կպահպանվեն այգում գոյություն ունեցող ծառերը, դրանց կավելացվեն նոր ծառատեսակներ: Համայնքի ղեկավարը «Լուրեր»-ին ասել է, որ այգու վերակառուցումը կփորձեն ավարտել մինչև տարեվերջ:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։