2024-ի դեկտեմբերի 5-ին ստեղծված Վերականգնված միջոցների միասնական հաշվին մինչև օրս մուտք է եղել 17 մլրդ 167 մլն դրամ, զեկուցվել է վարչապետի գլխավորությամբ Աղվերանում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստում: Ներկայացվել են կոռուպցիոն բնույթի քրեական գործերի քննության և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուղղություններով կատարված աշխատանքները: Անդրադարձ է եղել ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումների վերաբերյալ դիտորդական առաքելությունների զեկույցներին, գնումների ոլորտում քրեական գործերի ընթացքին:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։