«Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ֆրանսիայի հետ և խորացնում է կապերը Եվրոպական միության հետ, ինչպես նաև ռազմավարական հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ: Մենք, կրկին, զգալիորեն խորացնում ենք այդ կապերը»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը՝ Մարսելում մասնակցելով «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերները կազմակերպել են առաջին անգամ։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում է՝ Եվրոպայի և Հնդկաստանի միջև:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան