Մեր պատմության մեջ երբեք չենք ունեցել պետության հարատևությունն առաջիկա 100-ամյակների համար ապահովելու այսպիսի շանս՝ Կառավարության նիստին հայտարարել է վարչապետը՝ անդրադառնալով սպասվող Firebird-ի 500 մլն դոլարի ներդրմանը, հարցը դիտարկելով Իրական Հայաստանի գաղափարախոսության տեսանկյունից: Վարչապետն ընդգծել է, որ եթե Հայաստանն ունենար անվտանգության խնդիր, ապա նմանատիպ ներդրումներ մեր երկրում չէին արվի:
Ընդդիմության հայտարարություններին անդրադառնալով, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից յուրացվել են, Փաշինյանը նշել է՝ հիմնադրամի խորհուրդը հարցը քննարկել է և եկել եզրակացության, որ նման թեմա չկա:
Կառավարության նիստի մանրամասները՝ ռեպորտաժում: