Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատը քվեարկել է վարչապետ Դոնալդ Տուսկի կոալիցիոն կառավարությանը վստահություն հայտնելու օգտին։
Սեյմի կայքում հեռարձակված քվեարկության արդյունքների համաձայն՝ նախարարների կաբինետի աշխատանքին կողմ է քվեարկել 243 պատգամավոր, դեմ՝ 210-ը, ձեռնպահ չի եղել։
Վստահության քվեն անցկացնելու խնդրանքով Սեյմին էր դիմել վարչապետ Տուսկը՝ նախագահի ընտրությունում իշխող կոալիցիայի թեկնածու Ռաֆալ Տշասկովսկու պարտությունից հետո: