Հայաստանի վիճակագրական կոմիտեի մասնագետների պրոֆեսիոնալիզմը հաճելիորեն զարմացրել է Եվրամիության գործընկերներին: Եվրոստատի պատասխանատուները կարևոր են համարում, որ հայաստանյան կառույցը անկախ մարմին է: Արձանագրել են, որ համակարգում լուրջ խնդիրներ չկան, եղածներն էլ պայմանավորված են ռեսուրսների սակավությամբ: Առաջնահերթ են համարում նոր կայքի ստեղծումը, որտեղ ինֆորմացիան առավել հեշտ հասանելի կլինի:
Մանրամասները՝ ռեպորտաժում: