Պատմական հնարավորություն կա Հարավային Կովկասում ունենալու խաղաղություն, կա հնարավորությունների բավականին լայն պատուհան, հայտարարել է արտգործնախարարը, նշել, որ այս կարծիքին են ԱՄՆ վարչակազմը, նաև այլ երկրների գործընկերներ: Հայ-թուրքական կարգավորմանն անդրադառնալով՝ Միրզոյանը նշել է, որ չունենալով դիվանագիտական հարաբերություններ Անկարայի հետ առկա է ակտիվ երկխոսություն, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքներ տեսնելու ժամանակն է:
Խոսելով Հայաստան-Իրան բարձրաստիճան փոխայցելությունների մասին՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ առաջիկայում սպասում են նախագահ Փեզեշքիանին Երևանում:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում։