Վարչապետն այսօր անուններ է տվել, սխալ համարել կոռումպացվածների նկատմամբ կոռեկտություն պահելն և նրանց անունները չտալը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ կոռումպացվածներն ուզում են ցույց տալ, որ գործող իշխանությունը իրենց նման է, և հենց վարչապետին վերագրում են ունեցվածք, որի իսկությունը չեն էլ ստուգել: Օրակարգի հարցերով գլխավոր դատախազը զեկուցել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթով առկա է 152 հայցադիմում. ընդհանուր հայցագինը գերազանցում է 600 միլիարդ դրամը:
Մանրամասները՝ ռեպորտաժում: