ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է 12 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ արգելող հրամանագիր:
Սպիտակ տնից հայտնել են, որ արգելվել է ԱՄՆ մուտք գործել Աֆղանստանի, Մյանմարի, Չադի, Կոնգոյի, Հասարակածային Գվինեայի, Էրիթրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիներին: Հրապարակված փաստաթղթում ասվում է, որ այդ երկրներից քաղաքացիների մուտքը կվնասի ԱՄՆ շահերին:
Հրամանագրով նաև մասնակի արգելք է սահմանում ևս յոթ երկրի՝ Տոգոյի, Թուրքմենստանի, Բուրունդիի, Կուբայի, Լաոսի, Սիերա Լեոնեի և Վենեսուելայի քաղաքացիների մուտքի համար: Փաստաթղթում բացառություններ են նախատեսված բոլոր 19 երկրի քաղաքացիների համար, որոնք ԱՄՆ օրինական մշտական բնակիչներ են կամ ունեն գործող վիզաներ, ինչպես նաև այն անձանց համար, որոնց մուտքը «համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին»: