Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերական կայուն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
«Կրակոցներ հնչում են, բայց դրանք թիրախային չեն: Այն կրակոցները, որոնք թիրախային են, այդ մասով ՊՆ-ն տեղեկատվություն է տալիս»,- ասաց ԶՈՒ ԳՇ պետը:
Անդրադառնալով հարցին, թե կրակոցներ արձակելով՝ ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, Ասրյանն ասաց.
«Նպատակն է մեր զինծառայողների վրա հոգեբանական ճնշում գործադրելը, սահմանային բնակչության վրա ճնշում գործադրելը»:
Ասրյանը պատասխանեց հարցին, թե արդյոք համամիտ է վարչապետի հետ, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն:
«Նիկոլ Փաշինյանը գերագույն հրամանատարն է, եթե ասում է՝ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, ուրեմն բավականին հիմքեր ունի դա հնչեցնելու համար»,- ընդգծեց Ասրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: