Կառավարության առաջիկա նիստում ներկայացվելու է թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարությունը, որում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անչափահասներին, հայտարարել է ներքին գործերի նախարարը, որն այսօր նույնպես խորհրդարան էր եկել իր ղեկավարած գերատեսչության 2024-ի բյուջեի կատարողականով: Արփինե Սարգսյանը նաև նշել է, թե որն է եղել ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի՝ աշխատանքից ազատման պատճառը:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։