Ազգային ժողովի փոխնախագահը աշխատանքային այցով Ճապոնիայում է: Հակոբ Արշակյանին ընդունել են Ազգային ժողովի Խորհրդականների և Ներկայացուցիչների պալատների փոխնախագահները: Քննարկման օրակարգում է եղել խաղաղության գործընթացը: Պաշտոնյաները վերահաստատել են՝ Ճապոնիան աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ ընդգծելով Հայաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության կարևորությունը:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։