«Բյուջեն թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, հաջողությունների ու ձախողումների, մարտահրավերների ու հնարավորությունների մասին»,- հայտարարել է վարչապետը՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով 2024 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվությունը: Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բյուջեի էության ըմբռնումը կարևոր է նաև ամբողջ հանրության համար: Դրա թվերը փաստում են, որ մարդիկ Հայաստանում 2018 թվականի համեմատ ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: Մեր երկրում բարձր աշխատավարձ ստացողների 80-90 տոկոսը մրցունակ կրթություն ստացածներն են: Երկրի ղեկավարի ձևակերպմամբ՝ պետբյուջեն բոլորիս հավաքական, բայց նաև յուրաքանչյուրիս ընտանեկան բյուջեն է:
Մանրամասները՝ տեսանյութում: