• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Կվերացնենք Իրանը, եթե մոտ ապագայում գործարք չկնքվի. Թրամփ. «Հարևաններ» Կվերացնենք Իրանը, եթե մոտ... 20:42
Օրը՝ 60 վայրկյանում | 11.06.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 11.06.2026 20:24
Ի՞նչ ընդդիմություն, սա նորացված թոկ է պետության վզին | Աննա Դանիելյանի Ռուբեն Մեհրաբյանի հետ Ի՞նչ ընդդիմություն, սա նորացված... 19:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. Ժաննա Անդրեասյան
15:3802 Հնս, 2025

Երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու և պատասխանատվության հմտությունները. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին: Այն անցկացվում է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

ՄԻՊ-ին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի անդամները:

Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհավորելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երեխաների ձայնը լսելի դարձնող հարթակների ձևավորումը, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպելու երեխաների ասելիքը, ներկայացնելու նրանց տեսակետներն ու հարցերը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի ձևավորմամբ ևս երեխաների մասնակցայնության խնդիր է դրվել:

«Ոլորտային ամենակարևոր անելիքներն ու ռազմավարական հարցերը ցանկանում էինք նաև աշակերտների հետ քննարկել, իմանալ նրանց կարծիքը, քանի որ կրթության համակարգի հիմնական շահառուները հենց երեխաներն են: Եթե խոսում ենք կրթության ոլորտի բարեփոխումներից, առաջին հերթին աշակերտներին լսելու կարիք ունենք»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ քաղաքացիների ընդունելության գործընթացին զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունում պարբերաբար կազմակերպվում են նաև հանդիպումներ աշակերտների և ուսանողների հետ՝ նրանց հուզող հարցերին անդրադառնալու նպատակով:

Նախարարի դիտարկմամբ՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում բարձրացվող հարցերն ու խնդիրները սկզբունքորեն տարբերվում են ուսանողների և աշակերտների հետ հանդիպումներում բարձրացված հարցերից:

«Չենք կարող առանց այդ միջավայրը ձևավորելու համոզվել, որ կայացվող որոշումներն ու իրականացվող քաղաքականությունն ուղղված են հենց երեխաների կարիքներին: Կարծում եմ՝ երեխաներին ուղղված մեր քաղաքականություններում ամենակարևոր իրավունքներից մեկը երեխաների մասնակցության իրավունքն է: Սա վերաբերում է ամենատարբեր ոլորտներին: Կարևոր է` ամենափոքր տարիքից երեխաների մոտ պետք է զարգացնել որոշումներ կայացնելու, ինքնուրույնության և պատասխանատվություն ստանձնելու հմտությունները: Նկատելի է, որ ավելի ինքնուրույն, պատասխանատու և մտածված որոշումներ կայացնող սերունդ է ձևավորվում, ինչը շատ ուրախալի է. սա հանրային զարգացման ամենաուղիղ ճանապարհն է»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքին, որով երիտասարդության նվազագույն շեմ է սահմանվել 13 տարեկանը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրային կյանքում երեխաների մասնակցությունը պետք է սկսվի հնարավորինս վաղ փուլում:

ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընթացում կազմակերպվել են նաև պանելային քննարկումներ՝ «Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու շրջակա միջավայրը», ինչպես նաև «Երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, սոցիալական ցանցերի ազդեցությունը երեխայի հոգեկան առողջության վրա» թեմաներով: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ սրանք ուղղություններ են, որոնց շուրջ հետևողական աշխատանք է իրականացվում:

«Երեխաների առցանց անվտանգության հարցը դարձել է, թերևս, օրվա ամենակարևոր խնդիրներից մեկը: Տեսնում ենք, թե ինչպես են փոխակերպվում տարբեր մարտահրավերները թվային տիրույթում՝ սկսած բռնության ձևերից մինչև ամենատարբեր հարցեր: Հետևողական աշխատանք պետք է տանենք, քանի որ կան մինչև վերջ չպարզաբանված խնդիրներ. օրինակ՝ արհեստական բանականության կիրառության արդյունքում ձևավորվող հարաբերություններն ու փոփոխվող համակարգերը »,-ասել է նախարարը:

Ըստ նրա` պանելային քննարկման մյուս թեման` շրջակա միջավայրի պահպանությունը, առնչվում է ավելի երկարաժամկետ ռազմավարություններին, որոնցում ևս երեխաների ներգրավվածությունը շատ կարևոր է:

Խորհրդի նիստին մասնակցել և ներկաներին ողջունել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:

Անահիտ Մանասյանը կարևորել է երեխաների մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում. «Այս միջոցառումը կազմակերպվել է ոչ միայն երեխաների համար, այլև՝ երեխաների անմիջական մասնակցությամբ և ներգրավվածությամբ: Երեխաների իրավունքների պաշտպանությունը մեր կարևոր առաջնահերթություններից է: Սա ոլորտ է, որն ունի ամենօրյա ուշադրության կարիք»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի դիտարկմամբ՝ երեխաների անվտանգությունն առցանց տիրույթում, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող խնդիրները տեղ են գտել «Երեխայի իրավունքների կոմիտեի» եզրափակիչ դիտարկումներում: Նրա խոսքով՝ Երեխաների իրավունքների կոնվենցիան և եզրափակիչ դիտարկումները կողմնորոշիչ են, թե ինչ անելիքներ կան, և հետագայում ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվել՝ երեխայի իրավունքների բարելավման գործում հաստատուն քայլեր ձեռնարկելիս:

«Անհրաժեշտ է հասկանալ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու դերակատարությունը, որ կարող ենք ստանձնել երեխայի իրավունքների բարելավման ուղղությամբ»,- ասել է Քրիսթինե Վայգանդը:

Այնուհետև տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի շրջանակում կազմակերպված պանելային քննարկում, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Նախարարի տեղակալը շնորհավորել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և մաղթել, որ երեխաներն իրենց պաշտպանված և ապահով զգան նաև դպրոցական միջավայրում: Երեխաների իրավունքների համատեքստում Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է հատկապես կրթության իրավունքի իրացումը:

«ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում, որպեսզի մեր բոլոր տարիքի սովորողների և, մասնավորապես, երեխաների համար՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև մասնագիտական, ապահովվի հասանելի և որակյալ կրթություն»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ դպրոցական ծրագրում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ: Սովորողների կողմից էլ հետաքրքրություն է ցուցաբերվում այս աշխատանքներում ներգրավվածության տեսանկյունից: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է դպրոցներում ԲՏՃՄ լաբորատորիաների հիմնումը, որոնք հնարավորություն են տալիս դպրոցականներին տեղում ստուգելու օդի աղտոտվածությունը, խոնավությունը և բազմաթիվ այլ հետազոտություններ կատարել նախագծային աշխատանքների և խմբակների գործունեության շրջանակում:

Պանելային քննարկման մասնակիցները պատասխանել են աշակերտների բազմաբնույթ հարցերին, ներկայացրել իրենց դիտարկումները քննարկվող թեմաների վերաբերյալ:

Դիտումների քանակ90
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հարցազրույց Արթուր Նահապետյանի հետ 22:0611 Հնս, 2026
  • Երևան–Սևան ճանապարհին կայծակի հետևանքով վնասված կամուրջը կվերանորոգվի կարճ ժամկետում. Խուդաթյան 21:4911 Հնս, 2026
  • Անդրանիկ Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Թմրամիջոցների հարցերով հանձնաժողովի աշխատանքները։ 21:3311 Հնս, 2026
  • Մատչելի խորհրդարանները՝ ներառման շարժիչ ուժ․ Զարուհի Բաթոյանի ելույթը ՄԱԿ-ի COSP19-ում 21:2111 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր կառավարության կազմից մինչև ՀԱՊԿ․ վարչապետի ճեպազրույցի շեշտադրումները 21:0011 Հնս, 2026
  • «Փարոս»-ում ընդգրկվածների թիվը 2017-ի համեմատ 2026-ին պակասել է 54,1 տոկոսով. ԱՍՀՆ 20:5811 Հնս, 2026
  • Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել. հայկական գինիների հաղթարշավը 20:5211 Հնս, 2026
  • Արյունատվությունը՝ մարդկային բարձրագույն առաքելություն 20:4711 Հնս, 2026
  • Յունիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4111 Հնս, 2026
  • Կառավարությունը սուբսիդավորում է մաքսատուրքը և ծախսի զգալի մասը. Պապոյանը՝ արտահանման մասին 20:3611 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արարատի մարզում 20:3111 Հնս, 2026
  • Փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան 20:2811 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.06.2026 20:2411 Հնս, 2026
  • Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպաններն այցելել են ՌԴ ԱԳՆ 20:1911 Հնս, 2026
  • Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այլ կլինիկաներ գնալ 20:1411 Հնս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յունիս 11. 2026 20:1111 Հնս, 2026
  • Գյուղապահովագրության 2026-ի պատկերը 20:0611 Հնս, 2026
  • Թրամփը նախազգուշացրել է, որ այս գիշեր կրկին հզոր հարված են հասցնելու Իրանին 20:0211 Հնս, 2026
  • 1500 պատանի՝ «Փոքրիկ քայլ» միջազգային երաժշտական փառատոնում 19:5811 Հնս, 2026
  • Առաջիկա ժամվա ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում 19:5411 Հնս, 2026
  • Վառելիքի ներմուծման ընթացքում թաքցրած հարկերի մասին է խոսքը. ՊեԿ նախագահը՝ Ծառուկյանի գործի մասին 19:4811 Հնս, 2026
  • Վիտամին Դ-ի դեֆիցիտի վտանգները 19:4211 Հնս, 2026
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 766 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:3411 Հնս, 2026
  • Իրանը պետք է ստորագրի բանակցված փաստաթուղթը. Թրամփ 19:2711 Հնս, 2026
  • Իսպանիայի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին 19:1911 Հնս, 2026
  • Անահիտ Մանասյանը մասնակցել է քրեակատարողական համակարգի գենդերազգայունության գնահատմանն առնչվող համաժողովին 19:1111 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի՝ Վահե Թավաքալյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 19:0111 Հնս, 2026
  • Լուրեր 19:00 | Մարդասիրական բեռներ «Մարգարա»-ով, արտահանման աջակցություն. Կառավարության նիստի մանրամասները 19:0011 Հնս, 2026
  • Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին իր ինքնիշխան կամքը արտահայտելու կապակցությամբ. Համատեղ հայտարարություն 18:5111 Հնս, 2026
  • Մարմարիկ բնակավայրում վերագործարկվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց 18:3911 Հնս, 2026
  • Բուլղարիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին 18:3111 Հնս, 2026
  • Մարտունիում կասեցվել է հացամթերքի արտադրամասի գործունեությունը 18:2811 Հնս, 2026
  • «Ռոսսելխոզնադզորը» հունիսի 12-ից արգելում է Հայաստանից կարանտինային ամբողջ արտադրանքի ներմուծումը Ռուսաստան 18:1911 Հնս, 2026
  • Կապահովվի «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանում» միջոցառման իրականացումը ևս 200 շահառուի համար 18:1311 Հնս, 2026
  • Ցանկանում եմ գովեստի խոսքեր հղել ՀՀ քաղաքացիներին իրենց երկրի ապագայի նկատմամբ հավատի համար. Բելգիայի վարչապետը՝ Փաշինյանին 18:0511 Հնս, 2026
  • Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները Գալուզինի հետ քննարկել են Ուկրաինայի հարցը 17:5911 Հնս, 2026
  • Հաստատվել են բուհերի և գիտական կազմակերպությունների 2026/2027 ուստարվա ընդունելության տեղերը 17:5211 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը 17:4311 Հնս, 2026
  • Արտահանման արգելք է սահմանվել ՀՀ-ից ցորեն ապրանքատեսակի նկատմամբ 17:3611 Հնս, 2026
  • Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի ճեպազրույցը 17:3011 Հնս, 2026
  • Ջոն Հիլին հեռանում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնից 17:2611 Հնս, 2026
  • Նախատեսվում է ապահովել դասարանների կազմավորման փոփոխությունների փուլային ներդրում 17:1811 Հնս, 2026
  • Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն 17:1111 Հնս, 2026
  • Աշխարհացունց բան դրանից տեղի չի ունենա. ՀԾԿՀ նախագահը՝ գազի գնի հավանական թանկացման հետևանքների մասին 17:0111 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Երկարատև խաղաղության Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ կավարտվի. Էրդողանը՝ Փաշինյանին 17:0011 Հնս, 2026
  • ԲՀԿ պատգամավորի թեկնածուն ընտրակաշառք է տվել, կան ձերբակալվածներ. ՀԿԿ 16:5411 Հնս, 2026
  • Հյուսիսային Իռլանդիայում հակամիգրացիոն ցույցերը շարունակվում են 16:4311 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 16:3511 Հնս, 2026
  • Տնտեսվարողներին կտրամադրվի պետական աջակցություն՝ արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 16:2911 Հնս, 2026
  • Վառելիքի ներմուծման ոլորտում թաքցված հարկերին է վերաբերում. ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին 16:2411 Հնս, 2026
  • Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին 16:2111 Հնս, 2026
  • Դատարանը մերժել է Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը. Դատախազությունը կբողոքարկի 16:1811 Հնս, 2026
  • Հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին հնարավորինս արագ կբացվի. Փաշինյան 16:1611 Հնս, 2026
  • Ադրբեջանը և Իրանը հաստատել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխման աշխատանքային ռեժիմը 16:0811 Հնս, 2026
  • Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին 15:5911 Հնս, 2026
  • Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը 15:5411 Հնս, 2026
  • Պակիստանն ու Աֆղանստանը հայտնել են փոխադարձ հարվածների մասին 15:5211 Հնս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում 15:4511 Հնս, 2026
  • Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը. ԱՄՀ գործադիր տնօրենը՝ Փաշինյանին 15:2811 Հնս, 2026
  • Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ 15:2311 Հնս, 2026
  • ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին 15:2111 Հնս, 2026
  • «Մարգարա» անցակետը կբացվի Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ ուղարկելու համար 15:1511 Հնս, 2026
  • ԵՄ և ՄԱԿ ճամփորդական փաստաթղթեր կրող պաշտոնատար անձինք առանց մուտքի վիզայի կարող են այցելել Հայաստան 15:1411 Հնս, 2026
  • Կիրականացվի ընտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում 15:0811 Հնս, 2026
  • Ձեր վերընտրությունն արտացոլում է ժողովրդի վստահությունը խաղաղ ու առաջադեմ ազգի տեսլականի նկատմամբ. Պակիստանի վարչապետը՝ Փաշինյանին 15:0411 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Ծիրան՝ 200 դրամ, կեռաս՝ 400, բրենդի՝ 830 դրամ. արտահանողներին կտրամադրվի փոխհատուցում-15:00 | 11.06.2026 15:0011 Հնս, 2026
  • Հայաստանի համար առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնումն է 14:5911 Հնս, 2026
  • Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն 14:5111 Հնս, 2026
  • Պետությունը հնարավորություն է տալիս մարտական վնասվածքներից հետո ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին դիմել պայմանագրային ծառայության անցնելու համար 14:4111 Հնս, 2026
  • Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է 14:4111 Հնս, 2026
  • AI Filmmaking Workshop-ը միտված է կինոարտադրության և նորագույն տեխնոլոգիաների միջև կապի ամրապնդմանը. «Ոսկե ծիրան» կինոփառատոն 14:3611 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին 14:3411 Հնս, 2026
  • ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին 14:2311 Հնս, 2026
  • Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 14:2211 Հնս, 2026
  • Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ 14:1911 Հնս, 2026
  • Ընդդիմությունն այս ընտրություններում ձախողվել է. ՏԿԵ նախարար 14:1611 Հնս, 2026
  • ՊՆ սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 14:1411 Հնս, 2026
  • Ադրբեջանը մտադիր է առանց վիզայի ռեժիմ սահմանել Ճապոնիայի քաղաքացիների համար. Բայրամով 14:1111 Հնս, 2026
  • 2025-ին 2 տրիլիոն 725 մլրդ հարկային եկամուտներ և տուրքեր են վճարվել պետական բյուջե. ՊԵԿ նախագահ 14:0411 Հնս, 2026
  • Այնտեղ, որտեղ ՏԻՄ-ը կխոչընդոտի, ձև կգտնենք, շրջանցումով կբարեկարգենք. Փաշինյանը՝ Գյումրիի փողոցների մասին 13:5411 Հնս, 2026
  • Մենք մեր ռիսկերը կառավարում ենք, այդ թվում՝ գազի սակագնի ավելացման մասով. Դավիթ Խուդաթյան 13:4911 Հնս, 2026
  • Հանրապետությունում փոփոխական եղանակը կպահպանվի. ջերմաստիճանը էապես չի փոխվի 13:3811 Հնս, 2026
  • Եթե որոշեն չվերցնել մանդատները, գոնե այդքանով ազնիվ կլինեն, կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան. Փաշինյանը՝ ընդդիմության մասին 13:2911 Հնս, 2026
  • Նիդերլանդների վարչապետն անձամբ ինձ գրել է, որ բոլոր հնարավոր ձևերով կաջակցեն՝ ՀՀ ծաղիկ արտադրողներն իրենց շուկային հասանելիություն ստանան. Փաշինյան 13:1611 Հնս, 2026
  • Որ Գագիկ Ծառուկյանին գործարք առաջարկեինք, ծնկաչոք ընդառաջ կգար. Փաշինյան 13:1411 Հնս, 2026
  • Խստացրել ենք շինհրապարակների կահավորման և կազմակերպման նորմերը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 13:1211 Հնս, 2026
  • «5000 սկի մարշուտնու փողը չի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով 13:0811 Հնս, 2026
  • Եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն. Փաշինյան 13:0611 Հնս, 2026
  • Ֆրանսիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորած կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրությունում 13:0511 Հնս, 2026
  • Մենք հետևողականորեն սպասարկելու ենք խաղաղության օրակարգը. վարչապետ 13:0111 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Որքանով է ընտրակաշառքը, վարչական ռեսուրսը ազդել արդյունքների վրա.վարչապետի անդրադարձը 13:0011 Հնս, 2026
  • Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը 12:5811 Հնս, 2026
  • Առանց ընտրակաշառքի՝ նրանցից ոչ մեկը խորհրդարան անցնելու շեմը չէր հաղթահարի. Փաշինյանը՝ ընտրությունների մասին 12:5011 Հնս, 2026
  • Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը 12:5011 Հնս, 2026
  • ՏԿԵՆ-ը 2025-ի բյուջեով տրանսպորտային ճանապարհաշինության ոլորտում փաստացի ծախսել է 102.7 մլրդ դրամ 12:4811 Հնս, 2026
  • Ծայրահեղ աղքատության վերջին տվյալները գոնե մեզ ասում են, որ այն ձգտում է զրոյի. Փաշինյան 12:4411 Հնս, 2026
  • Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը 12:3711 Հնս, 2026
  • 7,1 տոկոս տնտեսական աճ, աճող արտահանում և զբոսաշրջիկների մեծ հոսք․ 2025-ի տնտեսական արդյունքները 12:3211 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2411 Հնս, 2026
  • 2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:2411 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015