Հակակոռուպցիոն կոմիտեն դատարան է ուղարկել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի ծառայությունների և գովազդի բաժնի երկու պաշտոնյայի կաշառքի գործով քրեական վարույթը: Կոմիտեի ավագ քննիչը «Լուրերի» հետ զրույցում խիստ հավանական է համարել մեղադրյալների դատապարտումը: Նրանք զվարճանքի կենտրոնի ղեկավարին առաջարկել են 1 միլիոն դրամ տեղական տուրք վճարելու փոխարեն իրենց տալ 600 հազար դրամ:
Մանրամասները՝ տեսանյութում: