Փարիզի աջակցությունը Հայաստանին անվերապահ է, լիակատար և մշտական. Ֆրանսիայի արտգործնախարարի ուղերձն է փոխանցվել Գորիսում անցկացվող Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովում: Հայաստանի արտգործնախարարի տեղակալն էլ բարձր է գնահատել Փարիզի աջակցությունը մեր ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Վահան Կոստանյանը հայտարարել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ Հայաստանը վճռական ջանքեր է գործադրում տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման համար:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: