Քաղաքացիների բողոք-առաջարկների հիման վրա փոփոխություններ են կատարվել հայտարարագրման արդյունքում սոցիալական ծախսը հետ ստանալու գործընթացում:
2024-ի հունվարի 1-ից մինչև 2025-ի հունիսի 1-ը արտոնյալ ժամանակահատված է սահմանվել այն դեպքերի համար, երբ ուսման վճարը կատարել են ընտանիքի տարբեր անդամներ՝ մեկ անդամի անունով:
Կվերադարձվեն նաև մանկապարտեզների վճարները, եթե հաստատությունը ծնողի անունով դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ:
Կվերադարձվի նաև առողջապահական սոցիալական ծախսը, եթե ապահովագրության պայմանագիրը կնքել է գործատուն, բայց վճարել է աշխատակիցը: