Կոնյակի և գինու արտահանման խնդրին են անդրադարձել խորհրդարանում՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տարեկան զեկույցի քննարկմանը: Սերգեյ Բագրատյանի խոսքով՝ բարեխիղճ տնտեսվարողները ամսից ավելի մնում են Վրաստանի սահմանին կանգնած: Ձևավորվել են որոշակի կլաններ, որոնց հետ պայմանավորվողները կարողանում են իրենց արտադրանքը տեղ հասցնել: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ լոգիստիկ որոշակի խնդիրներ են առաջացել նաև բենզինի ներկրման հետ կապված:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: