Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում:
Նա նշել է, որ փաստաթղթային աշխատանքների ավարտից հետո կանցկացվի Ուկրաինայի և Ռուսաստանի բանակցությունների ևս մեկ փուլ. հնարավոր է, որ այն տեղի ունենա Ժնևում։ Քելոգի խոսքով՝ Ռուսաստանը չի ցանկացել խորհրդակցությունների նոր փուլն անցկացնել Վատիկանում։
Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան վարչակազմը Ուկրաինայից ստացել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման պայմանների ցանկը:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը առաջարկել է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլը ևս անցկացնել Ստամբուլում: Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով բանակցությունները։