Խորհրդարանի տնտեսական հանձնաժողովում քննարկվել է Իրանից ցեմենտի ներմուծման տուրքը 4 անգամ բարձրացնելու մասին նախագիծը: Նախաձեռնողները կարծիք են հայտնել, որ ներքին արտադրողին սատարելու անհրաժեշտություն կա, քանի որ հարևան երկրում էներգակիրները բավական էժան են, բացի այդ վերջին շրջանում մանաթը արժեզրկվում է՝ բերելով ապրանքի ինքնարժեքի նվազման, ինչի հետևանքով հայկական արտադրանքը ոչ մրցակցային է դառնում:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։