Երևանի թիվ 13 երաժշտական դպրոցի շրջանավարտները օրը տոնական դարձնելու այլ տարբերակ են մտածել: Դպրոցում իրենց ունեցած երաժշտական ձեռքբերումները նրանք որոշել են կիսել Երևանի մյուս դպրոցների շրջանավարտների հետ: Դպրոցը միակն է, որն ունի մանկական փողային նվագախումբ: Այսօր շրջիկ ավտոբուսով նվագախումբը դուրս է եկել Երևանի փողոցներ, որտեղ հաջորդ կանգառում նոր կյանքն է:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: