Ժողովրդավարությունը Հայաստանի համար դարձել է ոչ միայն պետության կառավարման ձև, այլև երկրի անկախության և ինքնիշխանության ամրապնդման հիմնասյուներից մեկը, հայտարարել է Արարատ Միրզոյանը դեսպանների տարածաշրջանային հավաքին: Արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա, նշել՝ խաղաղությունն այլընտրանք չունի մեր երկրի համար։ Մեր առաջնահերթությունը մնում է Հայաստանի շուրջ՝ մեր անմիջական հարևանությամբ, խաղաղ և բարգավաճ միջավայրի ձևավորումն ու խթանումը։
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։