Ավարտվել է «Ռիփաբլիք պլազա» ԲԲԸ-ի կողմից հայտարարված մրցույթի նախաորակավորման փուլի հայտերի գնահատման գործընթացը։ Մրցույթը վերաբերում էր Նալբանդյան 28 (Հանրապետության հրապարակ) հասցեում գտնվող շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման վերլուծության խորհրդատվական ծառայության ձեռքբերմանը։
Ներկայացված 13 հայտերն ուսումնասիրվել են մրցույթի միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, որի արդյունքում նախաորակավորման փուլը հաղթահարել են հետևյալ 12 միջազգային և տեղական ընկերությունները․
-
«Վերիտաս Բրաուն» ՍՊԸ (Veritas Brown LLC), միջազգային Cushman & Wakefield ընկերության կողմից լիցենզավորված
-
«Դիգնիսի», «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոն ՍՊԸ, «Խաչատուրյան Ժաննա Արթուրի» ԱՁ կոնսորցիում (Dignis, BSC Business Support Center LLC & Zhanna Khachaturian I/E consortium)
-
«Ակցեռն ալֆա» ՍՊԸ (Akcern-Alf LLC)
-
«ՖԻՄ» ՍՊԸ (FY LLC)
-
«Բի-Դի-Օ Ըդվայզորի» ՓԲԸ (BDO Advisory CJSC)
-
«Անկախ գնահատողների ակումբ» ԻԿ և «Նինո Բերայա» ԱՁ կոնսորցիում (Independent Valuers Club SRO & Nino Berai» I/E consortium)
-
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան», «Օրգ ուրբանիզմ ընդ արքիթեքչր և «Ցապենկովա Լյուբով» ԱՁ կոնսորցիում (World Trade Center Yerevan CJSC, Org Urbanism & Architecture BV & Tsapenkova Liubov P/E consortium)
-
«ՋիՓի մենեջմենթ Ըդվայզերի» ՍՊԸ (GP Management Advisory LLC), համագործակցում է միջազգային Мoore Hungary ընկերության հետ
-
«Էրնսթ Ընդ Յանգ» ՓԲԸ (Ernst & Young» CJSC)
-
«Ամերիա-Սթրթջի-Նոմոս Դիվելոփմենթ-Դ-Արվեստանոց խումբ» կոնսորցիում (Ameria CJSC, Strtgy LLC, Nomos Development & D-Arvestanots LLC consortium)
-
«Գրանդ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ (Grand Thornton Consulting CJSC)
-
«Քոլիերս Ջորջիա» ՍՊԸ (Colliers Georgia LLC)
Նախաորակավորման փուլը հաղթահարած ընկերություններն արդեն իրավունք կստանան մասնակցելու մրցույթի հիմնական՝ երկու փուլով ընթացող գործընթացին։
Հիշեցնենք՝ մրցույթի շրջանակում նախատեսվում է իրականացնել գույքի համապարփակ վերլուծություն և ներկայացնել մասնագիտական եզրակացություն:
Նախաորակավորման փուլին մասնակցելու իրավունք ունեին այն կազմակերպությունները, որոնք նախկինում իրականացրել են առնվազն մեկ համանման նախագիծ։