Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներուն մէջ վարչապետ Փաշինեան շարք մը հանդիպումներ ունեցաւ արտերկրի գործընկերներուն հետ:
Նիկոլ Փաշինեան և Իլհամ Ալիև հանդիպման կարևոր նկատած են խաղաղութեան համաձայնագիրի ստորագրման գործընթացին շարունակուիլը:
Հայաստանի, Վրաստանի և Ատրպէյճանի փոխ արտաքին գործոց նախարարներուն ձևաչափը հետաքրքրական է. Փաշինեան:
Պաքուն և Երևանը շատ մօտ են համաձայնութեան հասնելուն. Քայա Քալաս:
Կ՛ակնկալենք Հայաստանի և Ատրպէյճանի միջև պայմանագիրի արագ ստորագրութիւնը. Ֆոն տեր Լէյէն:
Ֆրանսան կ՛աջակցի խաղաղութեան համաձայնագիրը ստորագրելուն ուղղուած՝ Հայաստանի ու Ատրպէյճանի ջանքերուն. Մաքրոն:
Սթամպուլի մէջ ռուս-ուքրանական բանակցութիւնները վերջ գտած են:
Ուքրանիան պատրաստ է լիակատար հրադադարի և Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցութիւններու. Ռուստեմ Ումերով:
Ռուսաստանի և Ուքրանիոյ պատուիրակութիւնները պէտք է ինքնուրոյն որոշեն պատերազմի և խաղաղութեան հարցը. Ֆիտան:
Իսրայէլ Պաքուի մէջ ուղիղ և միջնորդուած բանակցութիւններ վարած է Սուրիոյ և Թուրքիոյ պաշտօնեաներուն հետ:
Անի Զէյթունցեան