Կառավարությունը 67.5 մլն դրամ է հատկացրել քաղաքաշինության ոլորտում եվրոպական 7 նորմատիվ փաստաթղթերի տեղայնացման համար: Եվրոպական երկրների փորձն ու նոր տեխնոլոգիական լուծումների ներդրման անհրաժեշտությունն առաջնահերթ են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման համար: Երկաթուղիներ, օդափոխության, ջեռուցման համակարգեր, օդանավակայաններ, ավտոլիցքավորման կայաններ, հրդեհաշիջում, շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն. նշվել է, որ այս ուղղությունները պահանջում են արդի կարգավորումներ` կառուցապատման ծրագրերում կիրառելու համար:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում: